Զուգահեռ իրականության մեջ ՀՀ տարածքը շարունակաբար կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ. Տաթև Հայրապետյան

Զուգահեռ իրականության մեջ ՀՀ տարածքը շարունակաբար կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ.  Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ Հայաստանում խաղաղություն է հաստատվել, ուստի այդ տրամաբանությամբ՝ առհասարակ Ադրբեջանի հետ խնդիր չկա։ ՀՀ ղեկավար Փաշինյանն էլ է դա օրական 745 անգամ կրկնում, որ չմոռանա։

Զուգահեռ իրականության մեջ ՀՀ տարածքը շարունակաբար կոչվում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ։ Հենց այսօր ադրբեջանական «Report» լրատվականը հետևյալ հրապարակումն է արել․ «Ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին հայտարարել է, որ Արևմտյան Զանգեզուրի աշխարհագրական անունների բառարանի ստեղծումը հոգևոր վերադարձ է պատմական տարածքներ։

Պատգամավոր Ալաքբարլին այս հայտարարությունն արել է լրագրողներին Զանգեզուրի տեղանուններին նվիրված նոր համապարփակ հրատարակության շնորհանդեսի ժամանակ։

Պատգամավորը նշել է, որ հրատարակված աշխատանքը մեծ նշանակություն ունի Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրության համար և ծառայում է որպես ևս մեկ ապացույց այն բանի, որ Զանգեզուրի շրջանը նախնադարյան ադրբեջանական տարածք է»։

ՀՀ իշխանությունները կարող են իրենք իրենց են ավանակի տեղ դրել, բայց ոչ մեզ․․․ մեկ-մեկ ուղղակի անիրական է թվում էս «մառազմի» ու հակատրամաբանության մեջ ապրելն ու աշխատելը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում