Իսրայելը Ամերիկային ներքաշեց պատերազմի մեջ․ սա պետք է իմանա ԱՄՆ ժողովուրդը․ Էսմայիլ Բաղայի

Իսրայելը Ամերիկային ներքաշեց պատերազմի մեջ․ սա պետք է իմանա ԱՄՆ ժողովուրդը․ Էսմայիլ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հինգշաբթի օրը, «X» ցանցում ամերիկացի սենատոր Քրիս Մորֆիի հայտարարություններից մի  տեսանյութի վերահրապարակումից հետո, գրառում է կատարել. «Սա այն է, ինչ պետք է իմանա Ամերիկայի ժողովուրդը՝ Իսրայելը Ամերիկային ներքաշեց պատերազմի մեջ»,- հաղորդում է ParsToday-ը։

Իրանի դեմ ռազմական ագրեսիայի մասին Դոնալդ Թրամփի կառավարության պաշտոնյաների մասնակցությամբ բացատրական գաղտնի հանդիպման նիստից հետո, Ամերիկացի դեմոկրատական սենատոր Քրիս Մորֆին, քննադատելով կառավարության մոտեցումը, հարցազրույցի ժամանակ ընդգծել է. «Իսրայելը մեզ ստիպեց անել սա, և այս հանգամանքը որքան թույլ է ներկայացնում Ամերիկային, որ մեր դաշնակիցները կարող են մեզ ստիպել այնպիսի պատերազմներ, որոնք մեր ազգային շահերի և անվտանգության համար վնասակար են… Որքան թույլ ենք մենք թվում».

Հետևեք մեզ նաև Telegram-ում