Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչը չի կարողանա օգնել ազգային ընտրանուն Ֆրանսիայի հավաքականի հետ առաջիկա ընկերական խաղի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 33-ամյա ֆուտբոլիստին անհանգստացնում են կրնկի ցավերը, իսկ հավաքականի մարզչական անձանակազմը որոշել է ռիսկի չդիմել:
Հիշեցնենք, որ երեկ Շվեդիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում մրցեց Չեռնոգորիայի ընտրանու հետ, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Զլատանը, խաղադաշտում անցկացնելով 90 րոպե, խփեց 1 գոլ:
Ֆրանսիա-Շվեդիա ընկերական հանդիպումը կայանալու է նոյեմբերի 18-ին: