Ըստ լրատվամիջոցների, հարված է հասցվել Իրաքում ԱՄՆ դեսպանատանը
14/03/2026 12:52
Կարդացեք նաև
Իրաքում ԱՄՆ դեսպանատան տարածքը մարտի 14-ին ենթադրաբար հրթիռակոծվել է։Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղաթիռային հրապարակը խոցվել է հրթիռով»,- հայտնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրաքցի պաշտոնյաներին։
Լրատվամիջոցը հայտնում է, որ գրոհի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ դեռևս հասանելի չեն։ Հստակ է միայն, որ դեսպանատան տարածքից ծուխ է բարձրանում։
Այս ընթացքում Մերձավոր Արևելքի որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ դեսպանատունը կարող էր գրոհի ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում