Մենք ընդիմադիր դաշտում թիրախներ չունենք, մեր թիրախը մեկն է՝ գործող իշխանությունը․ Իշխան Սաղաթելյան
Կարդացեք նաև
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայաստան» դաշինքի միջոցառումը, որի ընթացքում հայտարարվում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի մասնակցության նոր ձևաչափի մասին։
Միջոցառման ընթացքում դաշինքը ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ Դաշինքի թեկնածուին։
«Ընտրություններից հետո նախընտրական դաշինքները սովորաբար փլուզվում են, մարդիկ հեռանում, իսկ միավորող գաղափարները՝ մոռացվում։ Բայց նայեք այս դահլիճին՝ մենք այսօր ավելի ամուր ենք և պինդ, պատրաստ՝ նոր պայքարի։Չնայած հարվածներին, քաղաքական հալածանքներին, աննախադեպ ճնշումներին, «Հայաստան» դաշինքը ոչ միայն մնաց կենսունակ, այլև այսօր ներկայանում է նորացված և ընդլայնված կազմով։ Այսօր պատիվ ունեմ պաշտոնապես հայտարարելու Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշում է կայացրել շարունակել համագործակցությունը։ Մեզ միացել է «Առաջ» կուսակցությունը, բազմաթիվ հասարակական հանրային գործիչներ։ Առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար «Հայաստան» դաշինքով»,- իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Միասին կարող ենք» կարգախոսով «Հայաստան» դաշինքը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին։
«Կամ՝ մենք, կամ՝ նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը»,- իր ելույթում ասել է Սաղաթելյանը։
Դիմելով ընդդիմադիր ուժերին՝ Սաղաթելյանը, մասնավորապես, նշել է. «Դիմում եմ ընդիմադիր ուժերին․ մենք ընդիմադիր դաշտում թիրախներ չունենք, մենք ընդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա և վաղվա գործընկերներ։
Մեր թիրախը մեկն է՝ գործող իշխանությունը։ Մենք շարժվելու ենք այդ սկզբունքով, և այդ նույն պահանջն ու ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում