ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկել
16/03/2026 22:31
Կարդացեք նաև
ԵՄ արտգործնախարարները և ղեկավարները հրաժարվել են ընդառաջել ԱՄՆ նախագահի՝ Հորմուզի նեղուց ռազմանավեր ուղարկելու առաջարկին․ գրում է Al Jazeera-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ եվրոպացի պաշտոնյաները նման հայտարարություն են արել ԵՄ խորհրդի նիստին, ինչի ժամանակ քննարկվել է ընթացող պատերազմի ազդեցությունը տրանսպորտի և նավթի շուկաների վրա։
Գերմանիան, Միացյալ Թագավորությունը և եվրոպական մի քանի այլ երկրներ հստակ հայտարարել են, որ ռազմական որևէ առաքելության կազմում չեն մտնի Հորմուզի նեղուց և ռազմածովային ուժեր այնտեղ չեն ուղարկի։
Նրանք ընդգծել են, որ կողմնակից են հարցի դիվանագիտական լուծմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում