Երեկ Իսպանիայի հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը թարմացրել է Եվրոպայի առաջնությունների խաղերում հաղթանակների ռեկորդը։
Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Բելառուսի հավաքականի նկատմամբ հաղթանակը (3:0) Կասիլյասի համար Իսպանիայի ավաքականի կազմում Եվրոպայի առաջնություններում 32-րդն էր (հաշվի են առնվում որակավորման և եզրափակիչ փուլի հանդիպումները)։
Կասիլյասն այդ ցուցանիշով շրջանցել է Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լիլիան Տյուրամին, ով 31 հաղթանակ ունի։