Արտաքին ցանկացած ագրեսոր կհանդիպի անհաղթահարելի դիմադրության․ Կուբայի նախագահ

Արտաքին ցանկացած ագրեսոր կհանդիպի անհաղթահարելի դիմադրության․ Կուբայի նախագահ

Ցանկացած արտաքին ագրեսոր Կուբայի համար ամենավատ սցենարի դեպքում կհանդիպի անհաղթահարելի դիմադրության։

Այս մասին հայտարարել է Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Դիաս-Կանելը։

«Միացյալ Նահանգները գրեթե ամեն օր հրապարակավ սպառնում է Կուբային սահմանադրական կարգի բռնի տապալմամբ։ Նրանք մտադիր են և հայտարարում են երկիրը, նրա ռեսուրսները, նրա սեփականությունը և նույնիսկ տնտեսությունը զավթելու ծրագրերի մասին», – գրել է նա X-ում։

«Վատագույն սցենարի առջև կանգնած Կուբան ունի մեկ վստահություն. ցանկացած արտաքին ագրեսոր կհանդիպի անհաղթահարելի դիմադրության», – ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում