Եվրոպական երկրների, Ճապոնիայի և Կանադայի համատեղ հայտարարությունը Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Կարդացեք նաև
Եվրոպական առաջատար երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդեռլանդները, Ճապոնիան և Կանադան համատեղ հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ պատրաստ են միանալ Հորմուզի նեղուցով անվտանգ անցումն ապահովելու համար անհրաժեշտ ջանքերին և քայլեր կձեռնարկեն էներգետիկ շուկաները կայունացնելու համար։
«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Իրանի կողմից Պարսից ծոցում անզեն առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումները, քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավթի և գազի կայանքների վրա հարձակումները, ինչպես նաև իրանական ուժերի կողմից Հորմուզի նեղուցի փաստացի փակումը: Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում հակամարտության սրման վերաբերյալ։ Մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ դադարեցնել իր սպառնալիքները»,- ասվում է երկրների տարածած հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում