Հայ գերիների վերաբերյալ իրավական գործընթացները շարունակվելու են միջազգային ատյաններում. Սիրանուշ Սահակյան
Կարդացեք նաև
«Կանայք, ովքեր փոխում են մեր քաղաքը» պանելային քննարկման ժամանակ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշեց, որ վերջին տարիներին մեծացել է կին իրավապաշտպանների թիվը, ինչը կանխորոշում է ապագայում հենց կնոջ վճռորոշ դերը հասարակական իրավապաշտպան գործունեության մեջ:
Նա անդրադարձավ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններից ծագող խնդիրներին, հատկապես գերիների հիմնախնդրին:
Սահակյանը նշեց, որ գրեթե բլոր հայ ամբաստանյալների մասով պարբերական միջնորդություններ են ներկայացվել, որպեսզի դատարանը և դատական կազմը փոխարինվեն անաչառություն ապահովելու տեսանկյունից, սկայան դրանք չեն բավարարվել:
Իրավապաշտպանը ներկայացրեց այն խնդիրները, որոնց հայ գերիները բախվել են Ադրբեջանում կեղծ դատավարության ընթացքում, մասնավորապես պաշտպանության կազմակերպման առումով՝ վստահություն հայտնելով, որ հայ գերիների վերաբերյալ իրավական գործընթացները շարունակվելու են, բայց ոչ Ադրբեջանում, այլ միջազգային ատյաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում