Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է» հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին.Արտակ Զաքարյան

Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է» հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին.Արտակ  Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ Նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին անընդհատ թվում, թե հայ ժողովրդին երբ ուզի, ինչպես ուզի, ինչքան ուզի՝ կարող է խաբել:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվում, որ անվերջ կարող է ասել մի բան, անել լրիվ հակառակը, և մարդիկ պարտավոր են հավատալ իր կործանարար հեքիաթին:

Ինչու՞ այսօր, ոչ մի պետության ղեկավար չի վստահում այլ պետության հայտարարություններին և փնտրում է իրական երաշխիքներ, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է», հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին կամ թղթի կտորին:

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփը կասկածում և անվստահություն հայտնում իր ՆԱՏՕ-ական դաշնակիցներին, իսկ Նիկոլ Փաշինյանն անվեապահ վստահում է Իլհամ Ալիևին:

Ինչո՞ւ է իր կառավարման ընթացքում չորս կորստաբեր պատերազմներում պարտված Նիկոլ Փաշինյանը կարծում, որ ինքը «խաղաղություն» է բերելու, իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ:

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանին թվում, թե քարոզչությամբ կարելի է որևէ ազգի ներկայացուցչի վերածել մանկուրտի՝ ստիպելով նրան մոռանալ հայրենիքը, անցյալը, պատմությունը, ազգային արժանապատվությունը, սրբությունները, հաղթանակները, հոգևոր ժառանգությունն ու ինքնությունը:

Ընդհանրապես, ինչու՞ է նա կարծում, որ մարդիկ այսօր մոռացել են իր երեկվա ասածները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում