Իրաքում անօդաչուների հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի Քեմփ Վիկտորիա ռազմակայանը․ Al Jazeera

Իրաքում անօդաչուների հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի Քեմփ Վիկտորիա ռազմակայանը․ Al Jazeera

Առնվազն չորս անօդաչու թռչող սարք է հարվածներ հասցրել ԱՄՆ-ի «Քեմփ Վիկտորիա» ռազմաբազային։ Անցած գիշեր և վաղ առավոտյան հզոր պայթյուններ են հնչել: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է դարպասների հետնամասին, ինչը հրդեհի պատճառ է դարձել։ Եվս մեկ անօդաչու հարվածել է բազայի տարածքին, իսկ մյուսը՝ արձակել ռեակտիվ նռնակ։

Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Al Jazeera-ի տեղեկություններով՝ անօդաչու սարքերն արձակվել են Աբու Գրեյբ և Դորա շրջաններից, ինչը կրկին մտահոգություններ է առաջացնում այն հարցի շուրջ, թե ինչպես են այդ սարքերը գործարկվում Բաղդադի մերձակայքից։

Հարձակումներ են իրականացվել նաև Իրաքի հյուսիսում և Էրբիլում տեղակայված ամերիկյան զորքերի դեմ. միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրաքի «Ժողովրդական զորահավաքի ուժերին» (ալ-Հաշդ աշ-Շաաբի)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում