Նեթանյահուն կոչ է արել այլ երկրներին ևս ներգրավվել Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան համատեղ ռազմական արշավում

Նեթանյահուն կոչ է արել այլ երկրներին ևս ներգրավվել Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան համատեղ ռազմական արշավում

«Բենիամին Նեթանյահուն համաշխարհային առաջնորդներին կոչ է արել իրենց երկրները ներգրավել Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան համատեղ ռազմական արշավում՝ հիշատակելով անցած հանգստյան օրերին Թեհրանի կողմից Հնդկական օվկիանոսում գտնվող բրիտանա-ամերիկյան «Դիեգո Գարսիա» ռազմաբազայի ուղղությամբ արձակված հրթիռը, հայտնում է Times of Israel-ը:

«Նրանք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ են արձակել «Դիեգո Գարսիայի» ուղղությամբ… Այժմ նրանք հնարավորություն ունեն հասնելու Եվրոպայի խորքերը։ Նրանք բոլորին պահում են նշանառության տակ։ Եվ [նրանք] փակում են միջազգային ծովային երթուղին, էներգետիկ երթուղին և փորձում են շանտաժի ենթարկել ողջ աշխարհը», -ասել է նաթանյահուն՝ խոսելով Հորմուզի նեղուցի մասին։

«Ժամանակն է տեսնել, թե ինչպես են միանում մյուս երկրների առաջնորդները», -ասել է Իսրայելի վարչապետը:

Նեթանյահուն նաև հայտարարել է, որ որոշ երկրներ սկսում են քայլեր ձեռնարկել արշավին միանալու ուղղությամբ՝ նշելով, որ «ավելի շատ երկրներ են պահանջվում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում