Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է. Գագիկ Ծառուկյան

Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է. Գագիկ Ծառուկյան

«Մեր վարչապետի թեկնածուն ոչ հներից է, ոչ նորերից է։ Ապագայի վարչապետ է։ Մեր երկրին այսօր պետք է ապագայի վարչապետ»,- դատարանի բակում լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, բարերար, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հիմնադիր  Գագիկ Ծառուկյանը։

Նա ընդգծեց, որ կգա ժամանակը ու կտեղեկացնեն, թե ով է իրենց վարչապետի թեկածուն. «Հենց գա ժամանակը, կասենք։ Այսօր մեզ պետք է ապագային  վարչապետ»։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութերին «ուժեղ տղերքի» մասին, նա նշեց. «Մենք ուժեղ ենք մեր արած գործերով։ Կարող եք հանրության հարցնել։

Այսօր Հայաստանի առաջ շատ խնդիրներ են ծառացած ու պետք է դրա մասին մտածել»։

Հարցին՝ ասում են, ով ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնում, կալանավորում են, Գ.Ծառուկյանն ասաց. «Ինձ ձերբակալել են, ստուգել են։ Մարդը եթե ինքը մաքուր է, վստահ է, ինչի՞ց պետք է վախենա»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով:

«Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է ԲՀԿ-ն։  Մարտին տեղի կունենա կուսակցության համագումարը, որի շրջանակում էլ կհրապարկվի «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին 30 տեղերում ընդգրկվելիք անձանց ցուցակը»,- ավել վաղ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում