14.1 C
Yerevan

Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 1.3 մլն դրամ գումար

Նմանատիպ

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում,...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

Ռոստովում ֆուտբոլային տրիբունա է շրջվել․ կա զոհ

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ սաստիկ քամու պոռթկումը շրջել է հանդիսատեսի...

ՀՀ բնապահպանության նախարարության` նոյեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.53 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 34 մլն դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մասնավորապես, Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել են 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Երևանի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.44 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 33.96 մլն դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար տրվել է այն վերացնելու վերաբերյալ պարտադիր կատարման հանձնարարական, իսկ բաժնի վարույթին հանձնված մեկ գործի քննության արդյունքու մ կայացվել է 300 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տրվել է խախտումները վերացնելու պարտադիր կատարման երեք հանձնարարական:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման երեք գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Ճամբարակի և Գավառի բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում, իսկ առգրավված 16.4 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Հայտնաբերվել և առգրավվել է տիրազուրկ 160 հատ (30.5կգ) կարաս տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ` ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.3 մլն դրամ գումար:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում,...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

Ռոստովում ֆուտբոլային տրիբունա է շրջվել․ կա զոհ

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ սաստիկ քամու պոռթկումը շրջել է հանդիսատեսի...