Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականը պատերազմի ավարտի երեք պայման է նշել

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդականը պատերազմի ավարտի երեք պայման է նշել

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին երկրում պատերազմը դադարեցնելու երեք պայման է նշել։ Այդ մասին նա խոսել է IRINN-ի (Իրանի ազգային ռադիոհեռուստատեսային ցանց) հետ։

Ռեզային հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի մինչև բոլոր վնասների փոխհատուցումը, բոլոր տնտեսական պատժամիջոցների վերացումը և երաշխիքի ստացումը, որ ԱՄՆ-ն չի միջամտի Իրանի ներքին գործերին։

«Սա մեր ժողովրդի, մեր առաջնորդի և մեր զինված ուժերի որոշումն է», – նշել է ռազմական խորհրդականը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «47 տարի շարունակ խաթարել է Իրանի տնտեսությունը» և խոչընդոտել է դրա զարգացումը։

Նրա խոսքով՝ Իրանի հակառակորդները ցանկանում են երկիրը բաժանել հինգ մասի։ «ԱՄՆ-ն ցանկանում է գրավել Բուշեհրը, Խուզեստանը և Իլամը (Իրանի նահանգներ)՝ իրենց նավթային պաշարներով, ինչպես Վենեսուելան», – հավելել է Ռեզաին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում