26.1 C
Yerevan

ԱԻՆ-ը երախտապարտ է Հոռոմի ավտովթարի վայրում փրկարարներին օգնած գործընկեր ծառայություններին և ՏԻՄ-երին

Նմանատիպ

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան...

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

Լիոնել Մեսսին Հեռանում է ՊՍԺ-ից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել...

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու ծառայություններին, որոնք նոյեմբերի 10-ին Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած վթարի վայրում աշխատելու ժամանակ օգնել են փրկարարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.

«2014թ. նոյեմբերի 10-ին Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարը անտարբեր չթողեց ոչ մեկին՝ շահագրգիռ ծառայություններից մինչև շարքային քաղաքացին, և բնական է հասարակության ուշադրությունը դեպքի օպերատիվ արձագանքման և ողբերգական վթարի պատճառների ու հետևանքների ուսումնասիրման նկատմամբ:

Վթարի լուրը ստանալով` երկրի վարչապետի հանձնարարությամբ անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը` փրկարարական աշխատանքները անձամբ ղեկավարելու նպատակով, որտեղից պարբերաբար ՀՀ վարչապետին զեկուցել է դեպքի մանրամասների և իրականացվող աշխատանքների մասին:

Նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ երկրի վարչապետը շահագրգիռ ծառայություններին հանձնարարել է ուսումնասիրել վթարի պատճառներն ու հետևանքները, պարզել ողբերգության հանգեցրած դեպքի հանգամանքները, ուշադրության կենտրոնում պահել վիրավորների բուժման կազմակերպումը: Միաժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է ուսումնասիրել գազային լիցքավորման բալոնների տեխզննման գործընթացները և անվտանգության ապահովման խնդիրները, ինչպես նաև գազաբալոնների օգտագործման միջազգային փորձը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը շնորհակալություն է հայտնում նրանց, ովքեր օժանդակություն ցուցաբերեցին` ելնելով թե մասնագիտական և թե քաղաքացիական պարտքից, ինչպես նաև գործընկեր ծառայություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին համագործակցության համար»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոն է նվիրել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերի երեխաներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան...

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

Լիոնել Մեսսին Հեռանում է ՊՍԺ-ից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել...