Պարսից ծոցի երկրները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին
26/03/2026 16:44
Կարդացեք նաև
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները պետք է մասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի միջև ցանկացած բանակցությունների։ AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ Մոհամմեդ ալ-Բուդայվին։
«Մենք ընդգծում ենք Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների մասնակցության կարևորությունը ցանկացած բանակցություններում կամ համաձայնագրերում», – նշել է ալ-Բուդայվին։
Նա հավելել է, որ Իրանը պահանջում է վճարներ Հորմուզի նեղուցով անցնող նավերից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում