Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա 4200 ԱՄՆ դոլարի համեմատ. Վահե Դավթյան
Կարդացեք նաև
Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա 4200 ԱՄՆ դոլարի համեմատ:
Առանցքային խնդիրը նրանում է, որ պարտքը չի վերածվում տնտեսական արդյունքի։
Սա պարզապես միջոցների վատնում է՝ առանց վերադարձի։
Արդյունքում պարտքը դառնում է ոչ թե զարգացման ռեսուրս, այլ քաղաքական գործիք՝ բյուջեի անցքերը փակելու, պետության սոցիալական ֆունկցիան կատարելու, կարճաժամկետ ՛՛արդյունքներ՛՛ ցույց տալու համար։
Այո, debt-to-GDP հարաբերակցությունը դեռ չի անցնում կարմիր գիծը՝ 47,3%՝ սահմանված 50% թիրախային ցուցանիշի պայմաններում։
Բայց սա մակերեսն է։ Խորքում ձևավորվում է իրական ռիսկը՝ պարտքի բեռը տեղափոխվում է բիզնեսի, տնային տնտեսությունների և ապագա հարկատուների վրա՝ առանց համապատասխան տնտեսական վերադարձի։
Որքան երկար շարունակվի այս մոդելը, այնքան ավելի թանկ է լինելու դրա հետևանքների գինը։»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում