Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը

Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը

Մարտի 27-ին՝ ժամը 12։10-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում վարարել է Ողջի գետը։

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Պարզվել է, որ գետի վարարում տեղի չի ունեցել, Արզումանյան փողոցում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին․ կան արգելափակված ավտոմեքենաներ։

Փրկարար ծառայությունը օպերատիվորեն արձագանքել է ստեղծված իրավիճակին և տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում