Վրաստանի վարչապետը արտաքին գործերի նոր փոխնախարարներ Է նշանակել

Վրաստանի վարչապետը արտաքին գործերի նոր փոխնախարարներ Է նշանակել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արտաքին գործերի նախարարի նոր տեղակալներ Է նշանակել Դավիդ Դոնդուային, Գիգի Գիգիաձեին եւ Խաթունա Թոթլաձեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը, նոյեմբերի 17-ին հաղորդում Է երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Վրաստանի ԱԳ նախարարության պաշտոնները թափուր Էին մնացել այն բանից հետո, երբ նոյեմբերի 5-ին Մայա Փանջիկիձեն հեռացավ գերատեսչության ղեկավարի, իսկ Դավիդ Զալկալիանին՝ առաջին փոխնախարարի պաշտոնից: Այդ կերպ նրանք իրենց համերաշխությունը հայտնեցին Իրակլի Ալասանիային, որին վարչապետը հեռացրել Էր պաշտպանության նախարարի պաշտոնից: Անցած շաբաթ Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվեց Թամարա Բերուչաշվիլին, որը մինչ այդ տեղակալ Էր:

Դավիդ Դոնդուան, որը նշանակվել Է ԱԳ առաջին փոխնախարար, 2012 թվականից մինչ օրս եղել Է եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրացման հարցերով պետնախարարի առաջին տեղակալը: Տարբեր ժամանակներում ղեկավարել Է արտաքին քաղաքական գերատեսչության առանձին դեպարտամենտներ: 1998-2000 թվականներին ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն Էր, 2000-2005 թվականներին՝ ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչը:

Գիգի Գիգիաձեն Վրաստանի ԱԳ նախարարության դիվանագիտական պաշտոններում աշխատում Է 2000 թվականից: 2012 թվականից մինչ օրս Վրաստանի դեսպանորդն Է Գերմանիայում:

Խաթունա Թոթլաձեն միջազգային իրավունքի մասնագետ Է եւ Վրաստանի ԱԳ նախարարությունում աշխատում Է 2002 թվականից: 2003 թվականից աշխատել Է արտաքին գործերի նախարարության միջազգային-իրավական դեպարտամենտում, 2012 թվականից մինչ օրս նշված դեպարտամենտի տնօրենն Է:

Փոխնախարարների պաշտոնում մնում են նաեւ Դավիդ Ջալաղանիան եւ Վլադիմիր Գուրգենիձեն, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում