Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են․ Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները բարեկամական և եղբայրական ժողովուրդներ են։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին X-ում գրել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Բայրամովը նշել է, որ Իրանի արտգործնախարարի անկեղծ խոսքերն ու շնորհակալությունը իրենց համար մեծ արժեք ունեն: «Սա նաև երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի և պատմական կապերի հիմքն է կազմում։ Իրանին մաղթում ենք շուտափույթ խաղաղություն և բարեկեցություն»։

Նշենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախորդ օրը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին՝ նրանց մարդասիրական օգնության համար։

Նա ընդգծել է, որ այս դժվարին ժամանակներում ցուցաբերված աջակցությունը հիմնված է Իրանի և Ադրբեջանի ժողովուրդներին միավորող ընդհանուր մշակույթի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում