Իրանը չի մասնակցել հակամարտության դադարեցման հարցով Իսլամաբադում կայացած հանդիպմանը
30/03/2026 13:44
Կարդացեք նաև
Իրանը չի մասնակցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության դադարեցման հարցով Իսլամաբադում Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի միջև կայացած հանդիպմանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Նախորդ փուլից մինչ այս պահը ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ չեն եղել։ Այն, ինչի մասին խոսվում է, ուղերձներ են, որոնք մենք ստացել ենք մի շարք միջնորդներից, այդ թվում՝ Պակիստանից, բանակցություններ վարելու ԱՄՆ-ի ցանկության և հարցման վերաբերյալ»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Հետևեք մեզ նաև Telegram-ում