Փաշինյանը պատրաստ է Ալիևին գործի դնի, որ ինչ-որ կրակոցներ արձակեն. Սաթիկ Սեյրանյան
Կարդացեք նաև
Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած պանելային քննարկման ժամանակ Ժոռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասել է․ «Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի նման միջադեպերը մինչև հունիսի 7-ը և դրանից հետո շատ են լինելու, քանի որ գործող իշխանության գործողություններից են ոչ միայն սուտը, այլև սադրանքը, որպեսզի ինքն անընդհատ լինի քննարկվող թեմաների մեջ»։
Ըստ բանախոսի, դեպքի վերաբերյալ ոստիկանության հաղորդագրությունը հավաստեց, որ Փաշիյանը Սուրբ Աննա էր գնացել, ոչ թե որպես հավատացյալ, այլ քաղաքական գործողություն անելու համար։
«Ընդդիմությունը մեծ հաշվով չի կողմնորոշվել, թե ինչ է անելու, չնայած առանձին-առանձին տեսնում եմ, թե ինչ են անելու։ Մի տեսակ մտել են իշխանության սկսած խաղի կանոնների մեջ տեղավորվելու գործընթաց և այդ խաղի կանոններով հարաբերվել հանրության հետ»,-ասաց Սեյրանյանը, հավելելեվ.
«Ամենավատագույն սցենարները կարող է գործի դնել, ընդհուպ մեծ պրովոկացիանրի գնալը՝ Ալիևին գործի դնել, որ ինչ-որ կրակոցներ արձակեն ինչ-որ ուղղությամբ, որպեսզի ասեն՝ տեսե՞ք, որ ասում էինք պատերազմը գալու է դևի նման դուռը ծեծի»։
Նրա կարծիքով՝ ընդդիմությունը ոչ թե պետք է ներկայացնի Հայաստանում և Արցախում կատարվածի պատճառները, որի մասին յուրաքանչյու տաքսու վարորդ գիտի, այլ ստեղծված իրավիճակից ելքը։
«Ընդդիմադիր դաշտում ես սա չեմ տեսնում, տեսնում եմ առանձին տարվող խաղեր։
Իշխանությունը ունի վարչական լծակներ, ընտրակաշառքի բաժանում է, ոչ միայն գումարի տեսքով, այլ, օրինակ, քաղաքացու ապօրինի տարածքն օրինականացնել և նման այլ մեթոդներով»,-ասաց Սաթիկ Սերյանյանը ՝ հարցնելով, թե արդյոք դրան ընդդիմությունը պատրաստ է, թե ընտրություններից հետո արձանագրելու է պատճառների մասին։
Նկատելով, որ Փաշինյանը սպառնում է պատերազմով՝ բանախոսն ասաց. «Իսկ սա նշանակում է, որ Փաշինյանը կարող է Ալիևին ասել ուղիղ՝ կրակել։ Առաջին անգա՞մն է, որբ Թուրքիան և Ադրբեջանն ասել են, որ իրենց ցանկալի թեկնածուն Փաշինյանն է, մոռացել եք, որ Ադրբեջանից հրապարակումներ եղան, որ պետք է գնան զորքով պաշտպանեն Փաշինյանին»։
Նրա կարծիքով՝ ընդդիմադիրները պետք է վերակազմակերպվեն, բայց այդ ուղղությամբ աշխատանք չի տեսնում։
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի էլ գնալ, որովհետև հասկանում է, որ այնպիսի գծեր է անցել, որ եթե այս ծրագիրն իր ավարտին չհասցնի, այն տերերը, արտաքին ուժերը, որոնք իրեն բերել են իշխանության, իրեն այդ վայրէջքի ոտնատեղն անգամ չեն տալու։ Ինքն իր կյանքի ու մահվան կռիվն է տալիս, մարդը պետք է փրկվի։ Հիմա, թե քանի հոգու հետը կտանի, կխեղդի, դրան պետք է պատրաստ լինել»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում