Եթե բանակցությունները ձախողվեն, մենք կոչնչացնենք Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին. Դոնալդ Թրամփ
30/03/2026 16:02
Կարդացեք նաև
ԱՄՆ-ն լուրջ բանակցություններ է վարում նոր ու ավելի խելացի ռեժիմի հետ՝ Իրանում մեր ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեծ առաջընթաց է գրանցվել, բայց եթե որևէ պատճառով շուտով համաձայնության չհասնենք, և եթե Հորմուզի նեղուցը անմիջապես բաց չլինի բիզնեսի համար, մենք կավարտենք մեր ներկայությունն Իրանում՝ ամբողջությամբ ոչնչացնելով նրանց բոլոր էլեկտրակայանները, նավթահորերը և Խարգ կղզին»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում