Ցանկացած ագրեսոր, ով ոտնձգություն կկատարի երկրի տարածքի նկատմամբ, կհայտնվի դժոխքում. Ռեզա Արեֆ

Ցանկացած ագրեսոր, ով ոտնձգություն կկատարի երկրի տարածքի նկատմամբ, կհայտնվի դժոխքում. Ռեզա Արեֆ

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը նախազգուշացրել է Պարսից ծոցում իրանական կղզիները զավթելու փորձերի համար։ Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, նրա խոսքով՝ ցանկացած ագրեսոր, ով ոտնձգություն կկատարի երկրի տարածքի նկատմամբ, «կհայտնվի դժոխքում»։ Համապատասխան նախազգուշացումը հնչել է տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին։

Արեֆն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկրի սահմանները։ Նա հայտարարել է, որ Իրանի տարածքի նկատմամբ, հատկապես Պարսից ծոցի գոտում և հարակից կղզիներում իրականացվող ցանկացած ոտնձգություն վճռական պատասխան կստանա։

«Ցանկացած ագրեսոր, ով ոտնձգություն կանի Իրանի տարածքի նկատմամբ, հատկապես Պարսից ծոցում և իրանական կղզիներում, կբախվի վճռական, զղջում առաջացնող և անդառնալի պատասխանի, իսկ ագրեսոր զինվորների միակ վերջնակետը դժոխքն է», — զգուշացրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում