Թուրքիայում կրկին հայտարարել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ չեզոքացնելու մասին
30/03/2026 20:00
Կարդացեք նաև
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի օդային տարածք Իրանից արձակված բալիստիկ հրթիռի չեզոքացման մասին։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։
«Բալիստիկ զինամթերք, որը, ինչպես պարզվել է, արձակվել է Իրանից և մտել Թուրքիայի օդային տարածք, չեզոքացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում