Նիկոլ Փաշինյան, ազատ արձակիր դպրոցական տղաներին․ Ժաննա Ալեքսանյան
30/03/2026 22:49
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Ժաննա Ալեսքանյանը գրել է․ «Նիկոլ Փաշինյան ազատ արձակիր դպրոցական տղաներին։ Նախ դու ես պատարագին քո ուշացած ու չնախազգուշավրած այցով անհարմարություններ պատճառել հավատավոր և աղոթող ժողովրդին ու դրա համար արժեր ներողություն խնդրել ժողովրդից, ինչպես մետրոյի միջադեպի դեպքում։
Եվ էլի մետրոյի միջադեպի նմանությամբ քեզ մոտ հրավիրիր տղաներին և հայրաբար զրուցիր նրանց հետ, անձամբ համոզվիր, իրոք ուզում էին քեզ հարվածել, թե՝ ոչ։ Գուցե դու պատեհ առիթ կունենաս բացատրություններ տալու և բացառելու նման միջադեպերի կրկնությունը։ եթե, իհարկե, ուզում ես բացառել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում