Ալիևն այսօր նշում է «ադրբեջանցիների ցեղասպանության» օրը ու խոստանում, որ չի մոռանալու

Ալիևն այսօր նշում է «ադրբեջանցիների ցեղասպանության» օրը ու խոստանում, որ չի մոռանալու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սոցիալական ցանցերի իր էջերում տարածել է տեղեկատվություն, թե իբր մարտի 31-ին նշվում է «ադրբեջանցիների ցեղասպանության» օրը։

Մինչ այդ, այդ երկրի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից «պարզվում» է, որ ցեղասպանությունն իրականացրել են իբր «ծայրահեղական հայերը»՝ դաշնակցականները 108 տարի առաջ։

Ըստ ադրբեջանական քարոզչության, իբր մի քանի քաղաքներում, այդ թվում հայկական Արցախում, Սյունիքում, Երևանում, որոնք պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում են որպես Ղարաբաղ, Զանգեզուր ու Իրեվան,  սպանվել են տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ, ավերվել են մզկիթներ։

«Ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանում իր պատմության այդ արյունալի էջերը»,-ամփոփել են Ադրբեջանի ԱԳ նախարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում