Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը վարչախմբի կանխամտածված սադրանքն էր․ «ՀայաՔվե»

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը վարչախմբի կանխամտածված սադրանքն էր․ «ՀայաՔվե»

Վարչախմբի կամակատարը դարձած իրավապահ համակարգը մտացածին հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել 18-ամյա երկու դպրոցական եղբայրների` Դավիթ և Միքայել Մինասյաններին, ինչպես նաև` արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանին: Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվեն» նախաձեռնությունը։

«Ակնհայտ է, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր` ուղղված հավատացյալների կրոնական զգացմունքների ոտնահարմանը:

Ակնհայտ է նաև, որ սադրանքի ձախողումից հետո վարչախմբի պարագլուխը, հերթական անգամ շրջանցելով օրենքը, հրահանգել է պատժել իր իսկ հրահրած միջադեպի մասնակիցներին:

«ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները, ամբողջապես զորակցում է Գևորգ Գևորգյանին ու Մինասյան եղբայրներին, և հետևողական է լինելու` այս աղաղակող իրավազանցության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում