Եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրներից մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրներից մեկը գրավի դիմաց ազատ է արձակվել

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված Միքայել Մինասյանը դուրս եկավ քննչական վարչությունից. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Այս մասին հայտնել է փաստաբանը:

«Երկուսն էլ ունեն մեղադրյալի կարգավիճակ, մեղադրանք առաջադրվել է»,-լրագրողներին ասել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Միքայել Մինասյանը լրագրողներին ասաել է, որ լավ է, իրեն լավ են վերաբերվել, բայց խնդրեց այլ հարցեր չտալ։

Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը:

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողներին ասել է, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարանԸստ տեղեկութ։

Ըստ տեղեկությունների՝ կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։

Հիշեցնենք, որ այսօր ՔԿ-ից հայտնել են, որ տեղի ունեցած միջադեպի քրվարույթով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում