Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ագրեսիան․ Սերգեյ Լավրով
31/03/2026 16:09
Կարդացեք նաև
Ռուսաստանն անընդունելի է համարում ռազմական ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ և կոչ է անում ԱՄՆ-ին և Իսրայելին անհապաղ դադարեցնել ագրեսիան Իրանի դեմ։ Աս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը հանդես է գալիս Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի անհապաղ դադարեցման օգտին»,- նշել է նա Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի ընդհանուր նիստում:
«Մենք անընդունելի ենք համարում ռազմական ուժի կիրառումը քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որտեղ էլ դրանք լինեն՝ Իրանում կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի պետություններում», – ընդգծել է Լավրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում