Իսրայելը կոչնչացնի Լիբանանի սահմանային գյուղերը Գազայի օրինակով բուֆերային գոտի ստեղծելու համար. Իսրայել Կաց
Կարդացեք նաև
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը վերահաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) պլանավորում է նոր անվտանգության գոտի ստեղծել Լիբանանի հարավում: Նա հավելել է, որ սահմանի մոտ գտնվող լիբանանյան գյուղերի բոլոր տները կոչնչացվեն Գազայի օրինակով, ինչը թույլ կտա վերացնել սահմանի մոտ առկա սպառնալիքները։
Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։«Գործողության ավարտին ԻՊԲ-ն անվտանգության գոտի կստեղծի Լիբանանի ներսում…. և կպահպանի անվտանգային վերահսկողությունն ամբողջ տարածքում մինչև Լիտանի գետը», – նշել է Կացը։Նա հավելել է, որ Իսրայելը կարգելի «հարավային Լիբանանի ավելի քան 600 000 բնակիչների» վերադարձը Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներ, մինչև չապահովվի հյուսիսային Իսրայելի բնակիչների անվտանգությունն ու պաշտպանվածությունը։Կացի խոսքով՝ Իսրայելը վճռական է տրամադրված՝ հեռացնելու Լիբանանը իրանական ազդեցությունից։ Կացը հավելել է, որ Իսրայելը կփորձի փոխել իրավիճակը Լիբանանում՝ ԻՊԲ-ի շարունակական անվտանգային ներկայության միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում