Փաշինյանին սպասարկող ավտոմեքենայի ուղղությամբ թքելուց հետո դպրոցական է ձերբակալվել․ Ռուբեն Մելիքյան

Փաշինյանին սպասարկող ավտոմեքենայի ուղղությամբ թքելուց հետո դպրոցական է ձերբակալվել․ Ռուբեն Մելիքյան

«Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից մի քանի ժամ հետո, մեկ այլ վայրում, նույն 18 տարեկան մեկ այլ Միքայել, բերման է ենթարկվում և ուղիղ 48 ժամ անազատության մեջ մնալուց հետո այսօր ազատ արձակվեց»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյան։

Նա նշել է, որ իր պաշտպանյալ Միքայելը էրեբունի վարչական շրջանում կիրակի օրը դուրս է գալիս տանից, որպեսզի աղբը թափի, տեսնում է Նիկոլ Փաշինյանի շարասյունը, մոտենում ու թքում է Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա։

Այդ պահին գնահատելով Փաշինյանի մեքենայի կարգավիճակը՝ փաստաբանը պնդեց, որ այն կիրակի օրը պետական գործառույթ չէր իրականացնում, այլ քաղաքական, քանի որ այդ պահին Նիկոլ Փաշինյանը զբաղվում էր քաղաքականա գործունեությամբ։

«Երեխային հարցնում են՝ ինչու ես արել, ասել է. «Որովհետև թուրքը, ծախել է մեր հողերը»»,-տեղեկացրել է փաստաբանը, նշելով, որ երեխային դրանից հետո բերման են ենթարկում խուլիգանության կասկածանքով։

Նա տեղեկացրեցլ է, որ երկու օր անազատության մեջ պահելուց հետո դատախազն այդ արարքն այսօր իր ներկայությամբ որակել է խուլիգանություն։

«Հուլիգանություն է որակվում ոչ միայն թքելու փաստն, այլ նաև «Թուրքը ծախել է մեր հողերը» արտահայտությունը՝ որպես անպարկեշտ արտահայտություն»,- հայտնել է Մելիքյանը չհամաձայնելով պատանու վերջին արտահայտության հետ, որովհետև թուրքը հող երբեք չի վաճառում և նրանց մեջ նման դավաճան դժվար է գտնել։

«Թքելը վատ բան է, ես էլ իմ երեխաներին ասում եմ՝ մի թքեք, Ալեն Սիմոնյանից երեխաները վատ օրինակ են վերցնում»,- ասել է փաստաբանը՝ հավելելով.

«Ալեն Սիմոնյանը մարդու երեսին թքի, հանցագործություն չէ՞, 18 տարեկան երախան Փաշինյանի մեքենայի վրա թքի, հանցագործություն է՞։ Ակնհայտ խտրական վերաբերմունք, 48 ժամ էլ երեխան դրա համար անազատության մեջ էր։ Այս մեղադրանքը նաև Ալեն Սիմոնյանի մեղադրանքն է»,- հայտնել է Մելիքյանը։

Նա տեղեկացրել է, որ այսօր 18-ամյա Միքայելը կալանքից ազատվել է չբացակայելու խափանման միջոցով, բայց մեղադրյալի կարգավիճակում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում