ATP լավագույն տասնյակ. Ջոկովիչը տարին կամփոփի առաջին հորիզոնականում

ATP լավագույն տասնյակ. Ջոկովիչը տարին կամփոփի առաջին հորիզոնականում

АТР ամփոփիչ մրցաշարի արդյունքներով վերջնական տեսքն ստացավ այս մրցաշրջանում թենիսիստների դասավորվածությունը համաշխարհային դասակարգման աղյուսակում։

Ամփոփիչ մրցաշարի հաղթող ճանաչվելուց հետո սերբ Նովակ Ջոկովիչն ամրապնդվեց առաջին հորիզոնականում և կարիերայի ընթացքում երրորդ անգամ տարին կամփոփի որպես առաջին ռակետ։

Առաջին անգամ թոփ-5-ում են հայտնվել «Australian Open»-ի հաղթող շվեյցարացի Ստեն Վավրինկան և եզրափակչի մասնակից ճապոնացի Կեի Նիսիկորին, իսկ «US Open»-ի չեմպիոն Մարին Չիլիչը տրին ավարտում է թոփ-10-ում։

Երկրորդ հորիզոնականում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով վնասվածքի պատճառով հրաժարվեց Ամփոփիչ մրցաշարի եզրափակչին մասնակցել։ Երրորդ տեղում կրկին վնասվածքների պատճառով թերի մրցաշրջանի անցկացրած իսպանացի Ռաֆայել Նադալն է։

Emirates ATP Rankings

1.Նովակ Ջոկովիչ (Սերբիա) ՝11 510 միավոր

2. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 9 700

3. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) ՝ 6 835

4. Ստեն Վավրինկա (Շվեյցարիա)՝ 5 295

5. Կեյ Նիսիկորի (Ճապոնիա)՝ 5 025

6. Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)՝ 4 675

7. Տոմաշ Բերդիխ (Չեխիա)՝ 4 665

8. Միլոշ Ռաոնիչ (Կանադա)՝ 4 440

9. Մարին Չիլիչ (Խորվաթիա)՝ 4 150

10. Դավիդ Ֆերեր (Իսպանիա)՝ 4 045

Հետևեք մեզ նաև Telegram-ում