Միակ հարցը, որ Դավիթն ինձ տվեց. «Ես դրպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ». Վարդուհի Էլբակյան

Միակ հարցը, որ Դավիթն ինձ տվեց. «Ես դրպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ». Վարդուհի Էլբակյան

«Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ձերբակալման վայրում վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր հրաժարվել»,-դատարանի դիմաց հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Նա նշել է, որ նախօրեին Դավիթ Մինասյանը չէր հասկանում, թե իր հետ ինչ էր տեղի ունենում, իրեն ուր են տանում։

«Միակ հարցը, որ Դավիթն ինջ տվել է. «Ես դրպրոցս ավարտելու հնարավորություն ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ», որի պատասխանը ես չունեմ և այն ակնկալում եմ և՛դատարանից, և՛ քննչական մարմիններից, և՛ ընդհանրապես էս հասարակության որոշ ներկայացուցիչներից, ովքեր էս երեխաների ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան»,- հայտարարել է Էլբակյանը, որի որդին Դավիթ Մինասյանի համադասարանցին է։

Փաստաբանը հավելել է. «Որոշումը կբողոքարկենք, բայց էս դատարանից ինչ ակնկալեցինք, որ մյուս դատարանից ակնկալենք, այսօրվա մեր դատական համակարգը բոլորիս է ծանոթ»։

Նա տարակուսել է, թե ինչպես են ապահովելու Դավիթի առողջությունը։

«Դավիթի առողջությունը նույնիսկ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել, նա ամեն ինչից ալերգիա ունի, սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն։ Աստված մի արասցե, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կարա լինի, մի  վատ նախադեպ արդեն ունեցել ենք։ Աստված  մի արասցե»,- ասել է Էլբակյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում