Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն Իսպանիայի ընտրանու հետ առաջիկա ընկերական խաղից առաջ հայտարարել է, որ ինքն ու թիմակիցներն այս հանդիպումը չեն դիտարկում որպես Եվրո-2008-ի եզրափակչում և Մունդիալ-2010-ի կիսաեզրափակչում կրած պարտությունների համար ռևանշի հասնելու հնարավորություն:
«Այն հանդիպումները ոչ մի առնչություն չեն ունենա առաջիկա խաղի հետ: Մենք ռևանշի հասնելու հնարավորություն չենք փնտրում: Ինչի՞ համար ռևանշ: Այժմ Գերմանիայի հավաքականն է աշխարհի չեմպիոնը»,-Գյոտցեի խոսքը մեջբերված է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքից:
Հավելենք` Իսպանիա-Գերմանիա ընկերական հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 18-ին, Վիգոյում: