Ինյեստան և Մաթյոն շուտով շարք կվերադառնան

Ինյեստան և Մաթյոն շուտով շարք կվերադառնան

«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Անդրես Ինյեստան և Ժերեմի Մաթյոն շուտով կրկին կկարողանան օգնել իրենց թիմին: «El Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ իսպանացի կիսապաշտպանն ու ֆրանսիացի պաշտպանն արդեն այս շաբաթվա ընթացքում կսկսեն մարզվել ամբողջական ծարնաբեռնվածությամբ:

Հիշեցնենք, որ Մաթյոն վնասվածք է ստացել «Սելթայի» (0:1) հետ հանդիպման ժամանակ, իսկ Ինյեստան ավելի վաղ` «Ռեալի» հետ խաղում (1:3): Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` այս ֆուտբոլիստները բաց էին թողնելու 3 շաբաթ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում