7 միլիոն իրանցի հենց հիմա պատրաստ է զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը․ Բաղեր Ղալիբաֆ

7 միլիոն իրանցի հենց հիմա պատրաստ է զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը․ Բաղեր Ղալիբաֆ

Հենց հիմա, մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում, երկրով մեկ ծավալված հզոր ազգային արշավը հավաքել է մոտ 7 միլիոն իրանցիների, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել մեր հայրենիքը․ սոցցանցի իր էջում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ դիմելով ԱՄՆ-ին։

«Թույլ տվեք ձեզ ի խորոց սրտի մի բան ասել՝ իրանցիները ոչ միայն խոսում են իրենց երկիրը պաշտպանելու մասին, այլև արյուն են թափում դրա համար։ Մենք դա արել ենք նախկինում, և պատրաստ ենք դա անել կրկին»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում