18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ Ժաննա Ալեքսանյան

18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․ «Օրերս բանտում հայտնված 18 ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները պնդում են, որ նա ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ այսինքն նա չպետք է գտնվի բանտում։ Հետևաբար նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք և ոչ թե Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս այսօր իր մասին խոսում էր երրորդ դեմքով , որպես պահպանյալի և շատ պատկերավոր բացատրեց, որ հանուն պահպանյալի կարող էին նույնիսկ կրակել։ Փաշինյանը ուղղակի զուգահեռներ տարավ պապլավոկում Պողոս Պողոսյանի սպանության դեպքի հետ և զարմացած հարցադրում արեց․<տարբերությունը չեք զգում>։ Եվ, իրոք մենք տարբերությունը չենք զգում, իսկ Նիկոլ Փաշին յանը զգում է։ Զգում է, որ Քոչարյանի հետ համեմատ ինքը կատարյալ է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում