Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ հերթական անգամ նրա խափանման միջոցի հարցը քննելիս որոշվել է նրան ենթարկել երեքամսյա տնային կալանքի։ Մեկ շաբաթից ավելի է Սպարտակ Ղուկասյանը տանն է։ Այս տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանն անցնում է մի քանի քրեական գործերով, սակայն նրան կալանավորեցին նոյեմբերի 21-ին՝ Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո՝ հաղորդակցման կամ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Այդ նույն մեղադրանքը առաջադրվեց նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում