Իրանը «քարե դարի» մասին ԱՄՆ-ի սպառնալիքներին պատասխանել է՝ հրապարակելով Աքեմենյան կայսրության քարտեզը
Կարդացեք նաև
Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ IRNA-ն, սոցիալական ցանցերում արձագանքել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի գրառմանը, որում նա սպառնում էր Իրանը վերադարձնել «քարե դար»։
Գործակալությունը առաջարկել է վերականգնել երկիրը Աքեմենյան կայսրության սահմաններով։ Գրառման մեջ ներառված էր քարտեզ, որը պատկերում էր Իրանը այսպես կոչված քարե դարում՝ շատ ավելի մեծ տարածք։ Այն ներառում էր ժամանակակից Իրանը, Իրաքը, Թուրքիան, Սիրիան, Եգիպտոսը, Աֆղանստանը, Պակիստանը և Կովկասի որոշ հատվածներ։
«Դուք պնդում եք այն վերականգնելու անհրաժեշտությո՞ւնը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ ասվում էր գրառման մեջ։
Նախորդ օրը ԱՄՆ նախագահը ազգին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հզոր հարվածներ հասցնել Իրանին առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում և երկիրը վերադարձնել «քարե դար»։
Իրանի հեղափոխական պահակախմբի ավիատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին, իր հերթին, հայտարարել էր, որ մեծ քաղաքակրթությանը սպառնալով՝ ԱՄՆ-ն միայն ռիսկի է դիմում կորցնելու իր սեփական զինվորական անձնակազմը։
Աքեմենյան կայսրությունը հին պետություն էր, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. վեցերորդից չորրորդ դարերում՝ Արևմտյան Ասիայում և հյուսիսարևելյան Աֆրիկայում։ Այն հիմնադրվել է պարսկական Աքեմենյան դինաստիայի կողմից և մ.թ.ա. վեցերորդ դարի վերջին ձգվում էր Ինդոս գետից մինչև Եգեյան ծով և Նեղոսի մինչև Անդրկովկաս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում