Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆն առաջարկել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը դադարեցնելու ծրագիր
Կարդացեք նաև
Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Foreign Affairs»-ում հրապարակված հոդվածում նշել է, որ «Իրանն արդեն ապացուցել է իր դիմադրողականությունը և կարող է հայտարարել հաղթանակի մասին», ապա՝ անցնել բանակցությունների ուժի դիրքերից։
Զարիֆը կոչ է արել Թեհրանին առաջարկել ԱՄՆ-ին և Իսրայելին համապարփակ համաձայնագիր, այլ ոչ թե փխրուն զինադադար, որպեսզի մեկընդմիշտ վերջ դրվի 47-ամյա թշնամանքին։ Նախկին նախարարի ծրագիրը պարունակում է հինգ կետ.
1. Անհապաղ փոխադարձ հրադադար։ Իրանը երաշխավորում է բոլոր առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Դրա դիմաց ԱՄՆ-ն կվերացնի իրանական նավթի արտահանման վրա դրված պատժամիջոցները։
2. Միջուկային ծրագրի սահմանափակումներ։ Իրանը պարտավորվում է երբեք չմշակել միջուկային զենք, նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը մինչև 3.67%։ Դրա դիմաց ԱՄՆ-ն կվերացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերը և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները։
4. Իրանի և ԱՄՆ-ի միջև չհարձակման պայմանագիր: Երկու կողմերն էլ համաձայնվում են չկիրառել ուժ կամ չսպառնալ միմյանց: Միաժամանակ ստեղծվում է լայն տարածաշրջանային անվտանգության համակարգ՝ Իրանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Պակիստանի, Պարսից ծոցի երկրների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ։
5. Տնտեսական համագործակցություն և վերակառուցում: Մեկնարկում են համատեղ առևտրային, էներգետիկ և տեխնոլոգիական նախագծեր: Միացյալ Նահանգները կպարտավորվի ֆինանսավորել 2025-2026 թվականների պատերազմի ժամանակ Իրանին հասցված վնասի վերականգնումը, ներառյալ քաղաքացիական զոհերի փոխհատուցումը։
Զարիֆը կարծում է, որ հիմա եզակի հնարավորություն է կնքել «արժանապատիվ գործարք», որը ամերիկացիները նախկինում մերժել էին, բայց այժմ կարող են լիովին ընդունել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում