10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց. Սերժ Սարգսյան

10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց. Սերժ Սարգսյան

Մեկնարկել է ՀՀԿ 18-րդ համագումարը։

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց՝ ուղիղ 10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց։

Նախագահ Սարգսյանը կոչ արեց հիշել ու հարգանքի տուրք մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայորդիների լուսավոր հիշատակին։

«Նրանք աներևակայելի խիզախության ու անձնազոհության բազում օրինակներ են ցույց տվել»,- ասաց նա։

ՀՀԿ-ականները հարգեցին բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած քաջորդիների անմահ հիշատակը։

«Փա՛ռք ու պատիվ նրանց»,- ասաց նախագահ Սարգսյանը։

«2018թ. իշխանազավթումից հետո, բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում, Հայաստանի կառավարիչները շարունակեցին տարաբնույթ և զազրելի շահարկումներ, բամբասանքներ ու հերյուրանքներ տարածել Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, հետո ԱԺ-ում ստեղծեցին քննիչ հանձնաժողով և ստիպված եղան համակերպվել այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, կեղծիք, թույն և զազրախոսություն։ Իրական էին մեր տղաների սխրանքները, մեր հաղթանակը և մեր միասնությունը։

Այդ օրերին ժողովուրդը մեկ ամբողջություն էր, պետությունն իր բանակով՝ Հայրենիքի պողպատե վահան։ Պայքարի օրեր էին, արժանապատվության օրեր, միասնության, հերոսությունների ու ճակատագրական օրեր»։

«Աշխարհում չգրված օրենք կա՝ կապիտուլյացիայի ենթարկված երկրի ղեկավարը պետք է հեռանա։ Հակառակ դեպքում երկիրը կրում է անդառնալի և անհամաչափ կորուստներ։ Ավաղ, Հայաստանի կառավարիչը պետությունը պաշտպանելու փոխարեն նախընտրեց պահել իր աթոռը, և մենք, ցավոք, կորցրինք մեր հայրենիքի մի մասը: Իսկ մյուս մասին՝ Հայաստանի Հանրապետությանը, շարունակում է վտանգ սպառնալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում