Այսօր երկիրը կանգնած է լինելիության և չգոյության ընտրության միջև․ Սերժ Սարգսյան

Այսօր երկիրը կանգնած է լինելիության և չգոյության ընտրության միջև․ Սերժ Սարգսյան

«Պատմության մեջ կան ժամանակահատվածներ, երբ երկիրը կանգնում է ընտրության առաջ․ ո՛չ թե կուսակցությունների, ո՛չ թե անհատների, այլ արժանապատվության և հարմարվողականության միջև, լինելիության և չգոյության միջև, ճշմարտության և կեղծիքի միջև։ Այսօր մենք ապրում ենք հենց այդպիսի ժամանակներում։ Եվ պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները հաղթահարում են ճգնաժամն այն պահին, երբ որոշում են այլևս չապրել այդ պսևդոիրականության մեջ, երբ ինչ-որ պահի ասում են՝ բավակա՛ն է, այլևս չենք հանդուրժի անպատասխանատվությունը, հարմարվողականությունը, կեղծիքը, անտարբերությունը, բավակա՛ն է պառակտումը»։ Այս մասին ՀՀԿ 18-րդ համաժողովին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այս ամբիոնից ուզում եմ վերստին ընդգծել. ես մշտապես բանակցել եմ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը միջազգայնորեն երաշխավորելու համար։

Մենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար։

Երբեք չեմ վարանել աշխարհի հզորներին դիվանագիտորեն, բայց հստակ բանաձևել մեր ակնկալիքները և բանակցել դրանք կյանքի կոչելու համար։ Հրապարակված փաստաթղթերի փաթեթը՝ վկա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում