18-ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
05/04/2026 11:52
Կարդացեք նաև
Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Հետազոտությունները դեռևս կատարում են, այս պահին պատասխանները չկան։ Միայն կարող եմ ասել՝ շատ–շատ թույլ է»,- ասել է Էլբակյանը։
Փաստաբանը հավելել է որ 18-ամյա Դավիթ Մինասյանը ուզում է հաղորդություն ստանալ, և իրենք սահմանված կարգով դիմել են իրավապահ մարմիններին, գործընթացը կազմակերպելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում