ԱՄՆ-ի նախագահը փակուղային իրավիճակում է․ հայհոյաբանությունները լավ ազդանշան չեն

ԱՄՆ-ի նախագահը փակուղային իրավիճակում է․ հայհոյաբանությունները լավ ազդանշան չեն

ԱՄՆ-ի նախագահը «Truth» սոցիալական ցանցում կրկին սպառնացել է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Գրառման մեջ հայհոյաբանությունների գործածությունը լավ ազդանշան չէ, քանի որ Իրանում ավանդական ընկալումները ենթադրում են, որ հայհոյանքների դիմելը զայրույթի նշան է, ուստի պարզ է, որ ԱՄՆ-ի նախագահը պատերազմում բախվել է փակուղային իրավիճակի։

Իրանում սա համարում են ցուցիչ, որ իրենց գործողությունները արդյունավետ են, ուստի պատերազմը պետք է դադարեցվի հենց իրանական պայմանների հիման վրա», – նշել է Ոսկանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում