Ամեն օր հայ ժողովրդին պատերազմով սպառնացող Նիկոլը օր օրի ինքն է այդ պատերազմն անխուսափելի դարձնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ամեն օր հայ ժողովրդին պատերազմով սպառնացող Նիկոլը օր օրի ինքն է այդ պատերազմն անխուսափելի դարձնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Ամեն օր հայ ժողովրդին պատերազմով սպառնացող Նիկոլը օր օրի ինքն է այդ պատերազմն անխուսափելի դարձնում։ Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի արտաքին քաղաքականությունը Հայաստանը վերածել է աշխարհաքաղաքական մրցակցության վայրի ու հիմա ժողովուրդը պետք է ընտրի, թե ո՞ր ճամբարում լինի և ու՞մ դեմ պայքարի։ Ընտրությունն էլ, ինչպես հասկանում եք, մեծ չէ։ Կա՛մ Ռուսաստան-Իրան-Չինաստան ճամբարում ենք ու դիմակայում Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Արևմուտք ճամբարի դեմ, կամ՝ հակառակը։ Երկու դեպքում էլ, պարզ է, հակամարտությունն անխուսափելի է։ Պատերազմը՝ նույնպես։ Ահա այսպիսի «խաղաղություն»։

Իհարկե, իրավիճակը շտկելու հնարավորություններ դեռ կան։ Բայց դա անելու համար մեր ժողովուրդը նախ և առաջ պետք է լավ գիտակցի, թե ով է Հայաստանում իրական պատերազմի կուսակցությունը։ Նաև պետք է լավ իմանա, թե ինչից է պետք վախենալ, և ինչից՝ ոչ։

Ահա այս խնդիրների մասին է այսօրվա «Վերլուծական Live»-ը, որն արդեն ուղիղ եթերում է։ Միացեք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում