Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն ՔՊ-ն օրենք է ներկայացնում, որն արգելում է դա անել. Հայկ Մամիջանյան
Կարդացեք նաև
«Այս գործընթացն ինքինին հակաիրավական է»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավորների կոմից առաջարկված «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Ըստ նրա, կապ չունի, թե ՔՊ-ականներն ինչ պատճառաբանություն են դրել՝ տեխնիկական, նախադասությունը կեսից ջնջվել է. «Դուք ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ»։
«Եթե ինչ-որ մեկն ասում է՝ սա հիմնարար փոփոխություն չէ, լո՞ւրջ եք ասում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժն արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում և արգելում է դա անել։ Լո՞ւրջ։
Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը։ Նույնիսկ բովանդակության մեջ մտնելու իմաստ չկա։
Նման գործընթացն իրականացնելն անթույլատրելի է»,- ասել է Մամիջանյանը՝ նշելով, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկելու և նախագծի՝ արտահերթ նիտի օրակարգ մտնելուն, և բուն նախագծին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում