Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց է իրականացվել

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց է իրականացվել

Իրավապաշտպանների և լրագրողների հասարակական կազմակերպությունների կոալիցիան բողոքի ակցիա է իրականացրել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

«Այսօր մենք վառել ենք հարյուր մոմ Ադրբեջանում ազատազրկված հարյուր քաղբանտարկյալների համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ցույցի մասնակից իրավապաշտպան Ռամուտե Ռեմեյզայտեն: Նա նշել է, որ նմանօրինակ ակցիաներ անց են կացվում եվրոպական տարբեր երկրներում: Իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այսօրինակ ցույցեր երբեք հնարավոր չէր լինի անցկացնել Ադրբեջանում:

Ավելի վաղ ադրբեջանցի քաղբանտարկյալներին ազատելու կոչերով Ադրբեջանի դեսպանատների դեմ ցույցեր էին տեղի ունեցել Վարշավայում, Բրյուսելում և այլուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում